ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Հարբեցողների թիվն օրեցօր ավելանում է Հայաստանում
Ըստ փորձագետների՝ գինին համարվում է մշակութային խմիչք, օղին քաղաքական, իսկ ահա կոնյակը Հայաստանում արտադրվում է իբրև հուշանվեր։ Այդպես են, համենայնդեպս, փաստում փորձագետները, ու թեև ընդունված է ասել, որ հայկական գինին առանձնանում է իր յուրահատուկ համուհոտով, պարզվում է, այնուամենայնիվ, հայերը սիրում են վայելել օղու բերկրանքը։ Կոնյակ հայերը քիչ են խմում. ոմանք կոնյակը նախընտրում են անգամ խաշի սեղանի շուրջ...
Պատմությունը ցույց է տվել, որ օղին օգտագործել են քաղաքական ներքին խնդիրները հարթելու համար։ Օղին արտադրվել է դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում վերահաստատվել են ռուսական ցարի զորքերը և այն էլ պարտադրաբար, քանի որ ռուսները օղու մեծ սիրահարներ էին, բայց ահա այսօր այն դարձել է բիզնեսի մի ճյուղ, կամ ինչպես ասում են` դարդին դարման։ Ու թեև գինին ևս ոչ մի բանով չի զիջում օղուն, բայց, ավաղ, հայերի նախասիրությունը եղել և մնում է օղին։ Փաստորեն հայերը մնում են իրենց արմատներին հավատարիմ ՝ հայերն այդպես էլ չընտելացան գինու մշակույթին, ընդհակառակը՝ գնալով ավելի են հեռվանում։ Եվ քանի որ Հայաստանում օրեցօր ավելանում է հարբեցողների թիվը, որոշ մարդիկ չեն զլանում նպաստել օղու բարգավաճմանը, ավելին՝ ամեն քայլափոխի այն կեղծում ու պիտակավորում են։ Շատ ընկերություններ օղու արտադրանքը դարձրել են սեփական եկամտի աղբյուր, դրանով իսկ վնասներ պատճառելով պետությանն ու ազգին, նույնիսկ չմտածելով, որ հարբեցողությունը ծնում է մի շարք քայքայիչ հետևանքներ։
Տարեցտարի ընդլայնվում է գինու, կոնյակի ու օղու արտահանման ու ներկրման սահմանները, սակայն այս տարի պարզվում է, որ օղու սիրահարների թիվը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվան։ Ցավալի է, բայց պետք է նշել, որ նրանց թիվը գրեթե 3 անգամ ավելացել է, իսկ դա նշանակում է, որ օղու սպառումը ևս գերազանցում է։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով՝ հայերն օգտագործել են շուրջ 40% ավելի օղի, ինչը գերազանցում է նախորդ տարվա տվյալներին, որքան էլ գինու մշակույթը զարգանա։ Ավելին՝ պարզվում է, որ ավանդապաշտ հայերը նախընտրում են օգտագործել ցորենից պատրաստված ռուսական կիսաֆաբրիկատ օղին, երբեմն նաև կեղծված (դե հայ են, չէ՞, որքան էժան, այնքան լավ-խմբ.) քան ղարաբայղյան տնական թթի, հոնի կամ այլ օղին, որն ինչ-որ տեղ ավելի բուժիչ ու օգտակար է, քան ռեզինի կամ որևէ այլ սպիրտ։ Սա արդենիսկ շատ վատ տենդենց է համարվում։ Հայատանում հարբեցողների նման աճ երբեք չի գրանցվել։ Ըստ վիճակագրական տվյալների` օղու սպառումն ավելացել է երկու անգամ։ Դա փաստում են նաև գինեգործները։
Սակայն սա դեռ ամենը չէ. պարզվում է` խնդիրը սոցիալական է։ Հարկ է նշել, որ հարբեցողներն ավելանում են այն երկրներում, որտեղ աճում է աղքատությունը, նվազում կրթությունն ու արվեստի նկատմամբ հետաքրքրությունը։ Դե քանի որ կյանքի մակարդակն ընկել է և օղին էլ համարվում է էժան խմիչք, մարդիկ ստիպված սկսում են դարդերը կիսել օղու շշով։ Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ ճգնաժամային տարիներին օղու սպառումը չի պակասել։ Ըստ վիճակագրական տվյալների` հատկապես կտրուկ բարձրացել է էժան օղու սպառումը, և սա խոսում է այն մասին, որ Հայատանում սոցիալական խնդիրները դրան զուգահեռ աճել են։
Խնդիրն ավելի քան լուրջ է, այն խորը վերլուծություն է պահանջում. հարկավոր է կամ թանկացնել կամ կրճատել կամ ընդհանրապես դադարեցնել օղու ներմուծումը Հայաստան։ Իսկ ավելի լավ է պետությունը հոգ տանի նոր աշխատատեղերի մասին, որպեսզի մարդիկ կարողնան ապրել բարեկեցիկ կյանքով։
Դե, քանի որ հայերս լավ ենք տիրապետում գինու, կոնյակի պատրատման գաղտնիքներին, ապա մեզ մնում էր սովորել նաև օղու թորելու արվեստը։ Պարզվումէ, որ այստեղ ևս հայի բախը բերել է ու հայերը հերթական դասը լավ են կերտել։
Իսկ ահա կոնյակը, թեև ֆրանսիական արմատներ ունի, բայց հայերն այն ևս վատ չեն պատրաստում:
Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում է «Համաշխարհային իրադարձությունների քրոնիկան», եթե դեղորայքի ուղեցույցում չկա նախազգուշացում ալկոհոլի հետ անհամատեղելիության մասին, նշանակում է, այդ հարցով չեն անցկացվել...
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա...
Այն երեխաների մոտ, որոնց հայրերը բեղմնավորման ժամանակ եղել են ծխող, 3 անգամ ավելի հաճախ է զարգանում ասթմա, հայտնում է International Journal of Epidemiology պարբերականը: Հետազոտությանը մասնակցել են...
Ծխողների տներում պատերը, հատակը եւ կահույքի մակերեւույթը ներծծված են վտանգավոր քաղցկեղածին նյութերով, որոնք այնտեղ են մնում նույնիսկ 6 ամսից ավելի այն բանից հետո, երբ տանը դադարում են ծխել...
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելն առաջացնում է երկարաժամկետ փոփոխություններ գեների ակտիվության մեջ՝ հայտնում է NBC News-ը: Գենետիկներն այսպիսի եզրակացության են եկել...
Բոլոր վնասակար սովորություններն, այսպես թե այնպես, վտանգավոր են առողջության համար, հակառակ դեպքում դրանք «վնասակար» չէին համարվի: Սակայն դրանցից մեկն անհամեմատ ավելի վտանգավոր է...
Վաղուց հայտնի է, որ ծխելը մեծացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը: Այժմ Brigham and Women’s Hospital-ի հետազոտողները որոշել են պարզել, թե ծխելը ճշգրիտ ինչպես է սրտային անբավարարություն...
Ծխախոտից հրաժարվելը հաճախ հանգեցնում է գիրացման այն պատճառով, որ ծխի մեջ պարունակվող նիկոտինը և մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է...
Ծխախոտից հրաժարվելը կարող է 80 տոկոսով նվազեցնել պարանոցի եւ գլխի քաղցկեղի վտանգը: Այսպիսի կարծիք են հայտնել Հնդկաստանի Հիվանդությունների հետազոտության եւ տեղեկատվության ազգային կենտրոնի գիտնականները...
Էլեկտրոնային ծխախոտների ծխի մասշտաբային վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է քաղցկեղածիններ և տոքսիններ, որոնք առաջանում են դրանց միջուկի հիմնական լուծիչի քայքայումից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն